Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովն ավելի քան 202 խնդրահարույց դեպք է ուղարկել պետական այլ մարմիններ։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«Բացահայտված խնդրահարույց գործերից 140-ը պետական գնումների ոլորտում է, որոշ դեպքերում դրանց մասին տեղեկացվել է նաեւ իրավապահ մարմիններին: Բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում հանձնաժողովը պայքարում է ոչ թե մրցակցային տվյալ խնդրի պատճառի, այլ հետեւանքի դեմ, իսկ առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում»,- ասել է նա:Շաբոյանի խոսքով՝ պետական գնումների ոլորտում խախտումներն անհամեմատ նվազել են, սակայն մրցակցության տեսանկյունից որոշ խնդրահարույց դեպքեր դեռեւս շարունակում եմ արդիական մնալ։

Նրա խոսքով՝ բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցություն, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե մրցակցային տվյալ խնդրի պատճառի, այլ հետեւանքի դեմ, իսկ առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում: