Ստամբուլի Սանջակթեփե շրջանում նոյեմբերի 26-ին ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհեր են գրանցվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն՝ զոհերի թիվը հասել է 4-ի: Զոհվածներից 3-ը զինծառայողներ են: