Երեկ` նոյեմբերի 26-ին, Մոսկվայի իր բնակարանում հարձակվել են հայ գործարար, «Городской хлеб» ընկերության սեփականատեր Ալեքսան Խաչատրյանի վրա։ Այս մասին հայտնել է РЕН ТВ հեռուստաընկերությունը:

 

«54-ամյա հայ գործարարն ապրում է Մոսկվայի Բասմաննի շրջանում: Ըստ նախնական տեղեկության՝  նրա վրա են հարձակվել 2 անծանոթներ և կրակել ոտքին: Նրանք դուրս են եկել Խաչատրյանի բնակարանից հենց այն պահին, երբ վերջինս  տուն էր մտնում»,- հայտնում է հեռուստաընկերությունը: