Քարոզարշավը մտնում է իր բնականոն հունի մեջ, և դեկտեմբերի 9-ին ժողովրդի քվեով կորոշվի, թե ում է լիարժեք վստահում ՀՀ քաղաքացին:
Նախօրեին՝ «Լուսավոր Հայաստան»-ն իր քարոզարշավն էր անցկացնում Արարատի մարզում: Բնակչության հետ հանդիպման ժամանակ խոսվեցին հուզող խնդիրների մասին: Բնակիչներից մեկն իր խոսքում նշեց, որ Արարատի ցեմենտի գործարանն արտադրում է օրական 3000 տոննա ցեմենտ, նրա խոսքով՝ գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ամսեկան 2 մլն դոլար փող է տանում մարզից և մարզային ներդրումների մասին խոսեց:

 


Ծառուկյանը, բացի նվիրելուց ու օգնելուց, ժողովրդին սատարելուց, ուրիշ ոչինչ չի արել։ Գործիչ, ում բարեգործությունների թիվը չափվում է մի քանի զրոներով, իսկ հիմա այդ մարդու մասին ասել, որ նա թալանել է՝ դասական անբարոյականություն է: Ծառուկյանն այն մարդն է, ով դեռևս 2002-ից ստանձնելով այդ գործարանի սեփականատիրոջ դերը, առ այսօր որևէ կրճատում չի արել՝ պահելով 1200-ից ավել աշխատողների, թեև, իրականում, ավելի նվազ չափի աշխատակիցներն են հարկավոր:

 

Սա խոսում է այն մասին, որ նա ուղղակի մտահոգ է տեղացիներին որոշակի չափով աջակցելու և օրվա հացը վաստակելու հնարավորություն ընձեռելով:
Անընդունելի է, որ այս ամենի մասին խոսում է ինչ-որ բանից «աբիժնիկ» քաղաքացի, ով կայացած և հայրենասեր մարդուն անվանարկելու համար, դիմում է նման ստոր և անբարո արարքների: Ըստ տեղեկությունների՝ այդ անձնավորությունն անձնական կյանքում ունեցած խնդիրների և դրանք կարգավորել չկարողանալու պատճառով կորցրել է սթափ դատելու ունակությունն ու ադեկվատությունը:

 

Սակայն, դա առիթ չէ Ծառուկյանի «կալիբրի» գործչի մասին խոսել որոշակի շեշտադրումներով և հեգնական տոնով․ կոռեկտ չէ:
Հաճախ ենք հանդիպում, որ որոշ լրատվականներ ինչ-որ արհեստական «ցնցող» և «քլիք» բերող վերնագրեր ընտրելով փարձում են դիտողականություն ապահովել և գովազդվել: Տվյալ պարագայում՝ այս դրվագում ակնհայտ առկա է լրատվականի շեշտված և ուղղորդված գործելաոճը: