Մամուլում ակտիվորեն շրջանառվում է ՀՀԿ պատգամավորի թեկնածու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում վարկանիշային ընտրակարգով առաջադրված Հերմինե Նաղդալյանի՝ ինքնաբացարկ հայտարարելու մասին լուրերը: Նշվում է, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Արագածոտնի մարզում առաջադրված Սարգիս Սահակյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից, ով նշեց, որ չունի որևէ տեղեկություն ինքնաբացարկի դիմումների հետ կապված. «Սկզբնաղբյուրից ճշտեք, թե այդ ինչ տեղեկություն է, քանի որ նրանք ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ մեզ տեղեկացրին, որ, չնայած տարածված տեղեկություններին, ԿԸՀ-ն դեռևս նրանց կողմից որևէ դիմում չի ստացել:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ կգումարի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի ընտրական ցուցակներով գրանցված պատգամավորների թեկնածուների ինքնաբացարկների մասին հարցը քննարկելու: