Հայաստանում նախատեսվում է հարցաքննությունների ընթացքում ներդնել տեսաձայնագրման ինստիտուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Ըստ անհրաժեշտության, մենք նպատակ ունենք կատարելագործել խոշտանգումներից տուժած անձանց փոխհատուցման կառուցակարգերը: Այս հիմնահարցի համատեքստում հարկ եմ համարում նշել նաև, որ Արդարադատության նախարարությունը, Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, ծրագիր է իրականացնում՝ «Ամրապնդել առողջությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» անվանմամբ»,- նշեց Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում առանձնահատուկ շեշտադրում է արված նաև ազատությունից զրկելու վայրերում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի բացառմանն ուղղված միջոցառումների իրականացման վրա: