Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 127 թեկնածու, որոնցից 124-ը կմրցեն ռեյտինգայինով:  

ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ի ռեյտինգային կազմով առաջադրված թեկնածուներից Սուսաննա Գևորգյանը մահացել է: 

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Գևորգյանը հանկարծամահ է եղել:

Նշենք, որ Սուսաննա Գևորգյանը ՀՀԿ ցուցակի 56-րդ համարն էր և առաջադրված էր Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: