«Ես չեմ մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես կատարում եմ իմ աշխատանքը»։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է մասնակցել նախընտրական քարոզարշավին։

«Կարծում եմ՝ աշխատանքի արդյունավետ կատարումն ամենամեծ օգուտը կլինի իմ կողմից»,– հայտնեց Գևորգյանը։