«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի եւ հատկապես ՀՀԿ-ի եւ «Սասնա Ծռեր»-ի վարկանիշային թեկնածուները շարունակում են ինքնաբացարկներ հայտնել: Երեկ ինքնաբացարկներ հայտնելու վերջին օրն էր, եւ կրկին կային ՀՀԿ թեկնածուներ, ովքեր դիմումներ էին գրել ԿԸՀ: Նրանցից ամենահայտնին ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: «Սասնա ծռերի» ցուցակից էլ դուրս է եկել նաեւ Արարատ Խանդոյանը` Արայիկ Խանդոյանի եղբայրը: Նա ցուցակում 41-ն էր եւ նաեւ վարկանիշային թեկնածու էր Արագածոտնի մարզում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում