«Սահմանապահ սյունեցին պետք է ապրի արժանապատիվ կյանքով և աշխատանք գտնելու համար չբռնի արտագաղթի ուղին»,-նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասել է  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: 

Ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝  ԲՀԿ նախագահը սահմանապահ սյունեցիներին վստահեցրել է, որ գրագետ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ դրանք կարճ ժամանակում հնարավոր է կյանքի կոչել: