Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը արգելել Է Ռուսաստանի 16-ից մինչեւ 60 տարեկան արական ռեռի քաղաքացիների մուտքը երկրի տարածք: Այդ մասին նոյեմբերի 30-ին հայտնել Է գերատեսչության ղեկավար Պյոտր Ցիգիկալը:

«Անցակետերում ձեռնարկվում են վերահսկողության ուժեղացված միջոցներ: Այսօրվա դրությամբ սահմանափակված Է օտարերկրացիների մուտքը, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Արգելված Է ՌԴ-ի՝ 16-ից մինչեւ 60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքը»,- ասել Է նա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած խորհրդակցությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: