ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Վայոց Ձորի մարզում է։ Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում այսօր՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա հանրահավաք, որտեղ ելույթով հանդես կգա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այնուհետև, ժամը 17։00-ին, ԲՀԿ ներկայացուցիչները ևս մեկ հանդիպում կանցկացնեն Արարատի մարզի Մասիս քաղաքում։ 

Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանդիպումների ժամանակ բնակիչները կարող են կուսակցության անդամների ու նախագահի հետ քննարկել իրենց հուզող բոլոր հարցերը: