Արգենտինայի պաշտոնատարները սխալմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա տիկնոջը՝ Բրիջիտին, չեն դիմավորել Բուենոս Այրես նրանց ժամանելուց հետո, որտեղ նոյեմբերի 30-ին մեկնարկում Է G20-ի գագաթնաժողովը: Այդ մասին հայտնել Է Euronews հռուստաալիքը:
Հեռուստաալիքը նշում Է, որ Ֆրանիսայի նախագահին ու առաջին տիկնոջը թյուրիմացաբար դիմավորել Է օդանավակայանի աշխատակիցը, որը բանվորական հագուստով Է եղել: 
Ավելի ուշ օդանավակայան, այնուամենայնիվ, ժամանել Է Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միկետին, որը ողջունել Է Ֆրանիսայի ղեկավարին ու նրա կնոջը, երբ նրանք արդեն ավտոմեքենա Էին նստում:
Այս միջադեպի կապակցությամբ լուսանկարներն ու կատակներն անհապաղ տարածվել են սոցիալական ցանցերում, նշում Է Euronews-ը: 
Գագաթնաժողովն ընթանալու Է Costa Salguero ցուցահանդեսային կենտրոնում, որը գտնվում Է Լա Պլատա ծոցի ափին՝ Բուենոս Այրեսի կենտրոնից որոշակի հեռավորությամբ: Աշխարհի ղեկավարների հանդիպման վայրը գտնվում Է Խորխե Նյուբերիի անվան օդանավակայանի հարեւանությամբ, որը գագաթնաժողովի օրերին բաց Է լինելու միայն պաշտոնական պատվիրակությունների ինքնաթիռների համար: 
Costa Salguero-ին հարող ամբողջ գոտին ավտոմեքենաների ու հետիոտների համար փակ Է լինելու նոյեմբերի 29-ի 21:00-ից (Երեւանի ժամանակով նոյեմբերի 30-ի 04:00-ից) մինչեւ դեկտեմբերի 1-ի 22:00-ն (Երեւանի ժամանակով դեկտեմբերի 2-ի 05:00-ն): 
Երթեւեկությունը սահմանափակվելու Է նաեւ կենտրոնում, որտեղ գտնվում են այն հյուրանոցները, որոնցում ապրելու են պատվիրակությունների անդամները, եւ Կոլոն թատրոնը, որտեղ գալա-երեկույթ կանցկացվի գագաթնաժողովի մասնակիցների համար:
Սահմանափակումները կվերաբերեն նաեւ հանրային տրանսպորտին: Գագաթնաժողովի երկու օրվա ընթացքում քաղաքում չի աշխատելու մետրոն, ինչպես նաեւ փակ կլինեն երկաթուղային կայարաններն ու ավտոկայանները: Քաղաքային ավտոբուսների երթուղիները կփոխվեն: Առեւտրային չվերթների համար բաց կլինի Բուենոս Այրեսի երեք օդանավակայաններից միայն մեկը: 
Արգենտինայի իշխանությունները քաղաքացիները կյանքը թեթեւացնելու համար նոյեմբերի 30-ը հայտարարել են ոչ աշխատանքային օր եւ Բուենոս Այրեսի բնակիչներին խորհուրդ են տվել՝ օգտվել երկար հանգստյան օրերից ու մեկնել քաղաքից դուրս: 
Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը տեղական հեռուստատեսության եթերում ասել Է, որ գագաթնաժողովի օրերին անվտանգության ապահովման գործում կներգրավվեն իրավապահ մարմինների շուրջ 22 հազար աշխատակիցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Alors qu'Emmanuel #Macron arrive en #Argentine pour le sommet du #G20, il est accueilli par... un gilet jaune ! Il s'agit en fait d'un employé de l'aéroport habillé avec la tenue réglementaire.#G20Argentina pic.twitter.com/7QSloIClcp

— TV Libertés (@tvlofficiel) 30 ноября 2018 г.