Նոյեմբերի 30-ին, ժամը 14:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզդաշտից դեպի Հաղթանակի կամուրջ տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատվածը ծանրաբեռնված է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են ճանապարհի մանր քարերը և սահմանազատել երթևեկելի հատվածում գտնվող մեծ քարը (մոտ 1տ):

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վ. Մ.-ն տեղեկացրել է, որ թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները կմոտենան և կհեռացնեն քարը: