Այսօր սիսիանցիների հետ ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը ցանկանա կրկին նախագահական համակարգին վերադառնալ, ապա այդպես էլ կլինի։

«Մենք մեր նախընտրական  ծրագրում սահմանադրության գլոբալ փոփոխության մասով ոչ մի բան չենք գրել։ Ինչի չենք գրել, որովհետև էդ պրոբլեմը երկրում միշտ կա, որ Սահմանադրություն փոխելը, երկրում կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինի, այսինքն՝  պատկերացնում եք ամեն ընտրությունից ընտրություն Սահմանադրություն փոխենք։ Հիմա էս Սահմանադրությունն ընդունվել է, ընդամենը 7 ամիս է ուժի մեջ, եկեք թողնենք մի քիչ աշխատի։ Եթե տեսնենք, որ պետք է խորհրդարանական համակարգը փոխենք, հանրության մեծ շրջանում համոզմունք կա նորից վերադառնալու նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք, ժողովուրդ ջան։ Եթե դուք դա ուզեք, մենք դա կանենք»,– ասաց Փաշինյանը։