ՀՀ կառավարության համար ծայրահեղ կարևոր է, որպեսզի Ամուլսարի հանքում փորձաքննության արդյունքները լինեն վստսհելի: Այս մասին Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ  վարչապետի   պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը  գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Ես երբ ստանձնել էի  վարչապետի պաշտոնը,  ինձանհրաժեշտ էր ունենալ ողջ  տեղեկատվությունըորի հիման վրա կարելի էր  որևէ վերջնական որոշում կայացնել:Եվ, իզարմանս ինձ, այդ տեղեկատվությունը առկա չի եղել և այսօրէլ առկա չիԵվ հարցերի հարցը մեզ համար

հետևայլն է՝արդյոք Ամուլսարի հանքի  շահագործումը սպառնալի՞ք է Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի 

համար»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում Ամուլսարի հանքի գործունեության հետ կապված հարուցված է քրեական գործ, և քրեական գործի ամենակարևոր իմաստը հետևյալն է՝  պարզել, թե ինչքանով է շրջակա միջավայրի վրա ազդեցության այն գնահատականը, որը դրված է հանքի շահագործման թույլտվության  հիմքում, հիմնված հավաստի փաստերի վրա:

«Քրեական գործի շրջանակներում նշանակված է փորձաքննություն, և մենք միջազգային մրցույթ ենք հայտարարելու ու մերբյուջեից գումար չենք խնայելուոր համաշխարհային ամենաբարձր մակարդակի  ընկերությունը իրականացնի քրեական գործով այդ փորձաքննությունըՄեզ համար ծայրահեղ կարևոր էորպեսզի այդ փորձաքննության   արդյունքները լինեն վստահելիև դրա համար այսօր կան բոլոր պայմաններըորովհետև հույս ունեմոր համոզված եքոր  մեր կառավարությունը և ես անձամբ չունենք որևէանձնական կամ այլ բնույթի շահագրգռություն հարցի 

լուծման որևէ տարբերակի նկատմամբ»,- շեշտեց Փաշինյանը և հավելեց, որ փորձաքննության արդյունքները ստանալուն պես այդ հարցը կքննարկի առաջին հերթին հարակից համայնքների ներկայացուցիչների հետ: