Նախընտրական պայքարը շարունակվում է, արդեն որոշ տեղեկություներ կան, որ մեր համակիրներին կանչում են, ահաբեկում, առաջարկում ընտրության օրը «մեկնել», անէանալ, կամ, չընտրել ՀՀԿ-ի թեկնածուներին: Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել  է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ցուցակում ընդգրկված թեկնածու Մարգարիտ Եսայանը:

«Այսօր ես պիտի հանդիպեմ անկախ դիտորդական կազմակերպության ներկայացուցչի հետ եւ պատրաստվում եմ խոսել նաեւ այդ մասին․․․ Թող ճշտեն, պարզեն եւ հետեւություններ անեն»,-գրել է նա: