«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր՝ քարոզարշավի 9-րդ օրը, հանդիպումներ կանցկացնի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ժամը 14:00-ին և Գավառ քաղաքում, ժամը 16:00-ին:

Հանդիպմանը ներկա կգտնվի նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, ով իր ելույթում կանդրադառնա ԲՀԿ ծրագրային դրույթներին և դրանց իրականացման տեսլականին: