«Էդուարդ Շարմազանովին հորդորում եմ, որ ինքը կոռեկտ մնա, որովհետև եթե նույն ոճով շարունակի անցնել կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձնից»,- այս մասին այսօր լրագողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ Քայլը» դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը։ 

Ալեն Սիմոնյանը Շարմազանովին կոչ արեց ՀՀ վարչապետի մասին խոսելիս փոխել իր ոճը։ 

Անդրադառանալով «Իմ Քայլի» վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Սիմոնյանը նշեց․ «Նորմալ է, որ քննադատություններ են հնչեցվում իրենց կողմից»։