Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի եւ դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանում վեց ամսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտարարել Է հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ ելույթ ունենալով Մատինիոնյան պալատում: Ավտոլցկայանների տարիֆների վրա մորատորիումի սահմանումը «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցների պահանջներից մեկն Էր: «Ոչ մի հարկ չի կարող հասարակության միասնությունից թանկ լինել»,- ասել Է Ֆիլիպը: «Ես անսացի ֆրանսիացիների ցասմանը»,- հավելել Է նա:

Նաեւ երկրում որոշվել Է կես տարով հետաձգել ավտոմեքենաների տեխնիկական հսկողության նոր կանոնների սահմանումը:

«Ես այդ նոր կանոնները կասեցնում եմ կես տարով»,- ասել Է վարչապետը: Դրա հետ մեկտեղ նա խոստացել Է առաջիկա բանակցությունների ընթացքում հասնել ավելի մատչելի համակարգի ընդունման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: