Այսօր, նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական հանդիպում է անցկացնելու Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 

Ժամը 16:00-ին մայրաքաղաքի բնակիչները կարող են ներկա գտնվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և կուսակցության անդամների հետ հանդիպմանը, որտեղ կներկայացվի ԲՀԿ նախընտրական ծրագիրն ու դրա կարևորագույն դրույթները։