«Գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ և նույնիսկ երկրոդական է։ Շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում»,-այսօր մետրոպոլիտենում, պատասխանելով ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ամենակարևոր հարցը ՀԱՊԿ էֆեկտիվության ու կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների և այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցն է կազմակերպության առաջ, կազմակերպության պարտավորությունների հարցն է երկրների առաջ և երկրների փոխադարձ պարտավորությունների հարցն է»,-ասաց Փաշինյանը։