Քարոզարշավի շրջանակներում, հասարակական տրանսպորտով երթևեկելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ճշտելու ուղևորներին հուզող այն հարցը, թե երբ են ազատվելու գազելներից։

«Պարո՛ն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են՝ երբ «Գազելներից» կազատվեն: Ի՞նչ ասեմ»,-ասաց Փաշինյանը։ 

Հեռախոսազրույցի ավարտից հետո Փաշինյանն ուղևորներին տեղեկացրեց, որ խնդիրը կլուծվի 3-4 տարում։ Փաշինյանին ուղևորները հետևյալ կերպ արձագանքեցին․ «Էսքան դիմացել ենք, մի քանի տարի էլ կդիմանանք»։