Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 19։00-ի սահմաններում բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուսալեռ գյուղ, որտեղ Տիգրան Մեծի 1-ին փողոցի տներից մեկում հայտնաբերվել է մահացած քաղաքացի։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տանը ինքնաշեն պատրաստված վառարանի՝ դեռևս չպարզված հանգամանքներում պայթելու հետևանքով նույն տան բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Հ.-ն տեղում մահացել է, իսկ 1-ին, 2-րդ աստիճանի դեմքի մարմնի աջ կեսի այրվածքներ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նույն տան բնակիչ՝ 61-ամյա Ազատուհի Ա.-ն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։