Գյումրու SASSTEX տեքստիլի գործարանը հաջորդ տարի նոր մասնաշենք կունենա։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին դրեց գործարանի նոր մասնաշենքի առաջին քարը։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ գործարանի մեկնարկին եմ մասնակցում, որոնք ունեն նույն առանձնահատկությունը։ Դրանք բացվել են սփյուռքի մեր հայրենակիցների ներդրմամբ ու առաջին փուլով սկսում են աշխատակիցների վերապատրաստման գործընթացը, որպեսզի անցնեն լիարժեք աշխատանքի։ Սա լիարժեք համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին, երբ քաղաքացիներն, ովքեր կառավարության հետ կապ չունեն, բիզնեսում անում են իրենց քայլն ու ստիպում կառավարությանը, որ պայմաններ ստեղծի իրենց համար»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Գործարանի հիմնադիրը պատրաստվում է նմանատիպ գործարաններ բացել նաև Սպիտակ քաղաքում ու Հայաստանի այլ հատվածներում։