ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը:

Նշենք, որ 5 օր շարունակ Վերաքննիչ դատարանում քննարկվում էր՝ պետք է կալանավորվի՞ Քոչարյանը, թե՝ ոչ։ Իսկ արդեն դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ին, Վճռաբեկ դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազի բողոքը՝ որոշում կայացրեց, որ Քոչարյանի նկատմամբ կալանավորման հարցը պետք է կրկին ուղարկվի Վերաքննիչ ատյանում քննության և որոշվի գործի հետագա ընթացքը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ նշելով, որպեսզի Վերաքննիչ դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու՝ առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու կարո՞ղ է քննարկվել պաշտոնաթող նախագահի կալանքի հարցը, թե ոչ։ 

Պաշտպանները պնդում ենն, որ Քոչարյանը չպետք է կալանավորվի, քանի դեռ չի որոշվել, որ նա անձեռնմխելի չէ։