Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը։ 

«Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցը»,-«ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հաջիևը:

Հաջիևը տեղեկացրել է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև «գերեվարված անձանց փոխանակման» հարցը: