«Մեր բողոքները Վերաքննիչ դատարանը մերժեց՝ Առաջին ատյանի որոշումը թողնելով անփոփոխ։ Ըստ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի։ Մենք պատրաստվում են բողոքարկել»,-այս մասին քիչ առաջ՝ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու որոշման հրապարակումից հետո, հայատարարեց վերջինիս փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա նշեց՝ պատրաստվում են բողոքարկել որոշումը։

Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ նշեց, ոչ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ որևէ մեկը որոշում չի կայացրել․ «Խուսափողական որոշում էր, իրենց կաշվից հեռու»,- ասաց նա։

Հարցին՝ որոշումը ստանալուց հետո Քոչարյանը կկալանավորվի՞, Սահակյանը պատասխանեց. «Չգիտեմ, իհարկե, մինչև չգա, չի կալանավորվի»:

Վերաքննիչ քրեական դատարանը 5 օր շարունակ գործը քննելուց հետո սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: