ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը նշեց, որ հանդիպման մանրամասներ չի կարող ներկայացնել՝ հիշեցնելով, որ ինքը մեղադրում է Լուկաշենկոյին հենց փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք բավարարել է Լուկաշենկոյի պատասխանը՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց․ «Դե, խոսակցությո՛ւնը ինձ բավարարեց»։