Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Վիկտորիա Իվանովան տուժել է արցունքաբեր գազից:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպքի պահին նա աշխատելիս է եղել ոստիկանական պատնեշի մոտակայքում:«Աշխատելու պահին խուլիգանություններին ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ կիրառեցին: Ես ունեմ պաշտպանության համար համապատասխան միջոցներ՝ դիմակ, սաղավարտ և աչքի կաթիլներ»,- նշել է Վիկտորիան:

Դեկտմեբերի 8-ին Փարիզում դեռևս շարունակվում են «դեղին բաճկոնների» մասսայական անկարգությունները:  Բողոքի ակցիա իրականացնողները հանում են ճանապարհային նշանները, քանդում են մայթերը և հրահրում են ոստիկաններին՝ շպրտելով նրանց վրա քարեր և վիրավորելով նրանց:

Այս ակցիաների ընթացքում մահացել է 4 մարդհարյուրավորները վնասվածքներ են ստացել: