Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  տեղեկացնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականկ տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։