«Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը ինքն է և արյունը մաքրելու համար իրեն մեղավոր է ճանաչել, ինչպես նաև կալանավորումը քաղաքական է որակել։ 

«Ինչպես գիտեք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սկսել է Մսրտի 1-ի գործով որոշումների հրապարակումը և այդ որոշումները խոսու  են իրենց մասին և ցույց են տալիս, որ 2008թ․ Մարտի 1-ի վերաբերյալ նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է։ Ես համոզված եմ, որ իրական պատկերը, ըստ էության, բացահայտված է, պատասխանատուները կբացահայտվեն»,- ասաց նա։