Տարիներ շարունակ հստակ գիտակցել եմ, թե որքան կարեւոր է ընդդիմության դերը խորհրդարանում եւ տարիներ շարունակ հետեւողականորեն քայլեր եմ ձեռնարկել, որպեսզի ընդդիմության դերակատարումն ընդլայնվի։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ ընտրություններում իր քվեարկությունից հետո ասաց ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Դավիթ Հարությունյանը։

«Եթե համեմատենք 2008 եւ 2018 թվականի ընտրությունները, դուք կտեսնեք վիթխարի տարբերություն։ 2008 թվականին այս ընտրական տեղամասի անդամների 98 տոկոսը ներկայացնում էր գործող իշխանությունը, այսօր գործող իշխանությունը ներկայացնում է կեսից պակաս։ Ընդդիմության ձայնը պետք է շարունակի լսելի լինել խորհրդարանում, որովհետեւ ուժեղ ընդդիմությունն է, որ մշտապես շնչում է իշխանության թիկունքում եւ թույլ չի տալիս, որ իշխանությունը կատարի սխալ քայլեր»,-ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ այդ պատճառով է հենց 2008-ից ընդլայնվել ընդդիմության իրավունքները։