ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածներում, Սիսիանի «Զանգեր» հատվածում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի եւ Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Սեւանի թերակղզուց մինչեւ Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է:

Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: