Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Արսենալ»-ը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, տնային խաղում նվազագույն հաշվով հաղթել է ադրբեջանական «Ղարաբաղ»-ին և դուրս եկել հաջորդ փուլ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել:

Հանդիպմանը երկրպագուներից մեկը Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկով և Արցախի դրոշով ներխուժել է խաղադաշտ: