Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում «Արաբկիր» շտապօգնության կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալխասյանց 2-րդ հասցում գործող «Էներգոկարկո» ՍՊԸ-ի մալուխային լաբորատորիայի պահեստում տղամարդու կախված դի կա։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նրա կողքին հայտնաբերվել է նաև նամակ, որտեղ գրված է. «Իմ քայլով, խնդրում եմ, ոչ ոքի չմեղադրեն։ Առողջական լուրջ խնդիրների պատճառով դիմում եմ ծայրահեղ այս քայլին»։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։