Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում բախվել են Audi մակնիշի 35 TO 729 համարանիշի եւ «ՎԱԶ 2107» մակնիշի 79 NN 099 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով ««ՎԱԶ 2107»-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարից հետո Audi-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը։