Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Համադ Բին Իսա Ալ Խալիֆային քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բահրեյնի ժո­ղովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։