Վրաստանում այսօր տեղի ունեցավ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը:

Զուրաբիշվիլին հանրության կողմից ընտրված Վրաստանի հինգերորդ և վերջին նախագահն է, ով պետք է պաշտոնավարի 6 տարի` 5-ի փոխարեն:

Վրաստանի նոր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները խիստ սահմանափակված են:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներ` երդմնակալության արարողությունից: