Այս պահի դրությամբ համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, իսկ պրոբացիայի ծառայությունում համաներում կիրառվել է ավելի քան 1000 շահառուի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին,   ամփոփելով իր աշխատանքը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ 

«Երևանի երեք և Գյումրիի, Վանաձորի, Գորիսի բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնել բաժանմունքներ, որտեղ կկարողանան իրենց բուժումը ստանալ դատապարտյալ և ազատազրկված անձինք»,-սաաց Զեյնալյանը։

Նա նշեց, որ պատիժ և պայմանական վաղաժամկետ կրելու ինստիտուտը սկսել է գործարկվել այս կառավարության օրոք։

«Այս պահի դրությամբ ավելի քան 240 անձ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել դատարանների որոշումների համաձայն։ Նաև ներկայացվել են միջնորդություններ ցմահ դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով, որից մեկը բավարարվել է և Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել»,-ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը։  

Զեյնալյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկները հագեցած են տեսակապի հնարավորություններով և իր կողմից տրվել է հանձնարարական, որ հնարավորության դեպքում եթե բոլորը սպառել են առնվազն մեկ տեսակապի  հնարավորությունը, տրվի լրացուցիչ տեսկապի հնարավորություն։

«Կրկնապատկվել է ցմահ դատապարտվածների և առանձնապես ծանր հանցանք գործածների երկարատև տեսակցության հնարավորությունները՝ դարձնելով մինչև վեց տեսակցություն»,-ասաց Զեյնալյանը։

Զեյնալյանի խոսքով՝ վերջին տաս տարում առաջին անգամ պետական բյուջեից քրեակտարողական հիմնարկների կապիտալ վերանորոգումնների համար շուրջ 270 մլն դրամի չափով։

«2019 թվականի հունվարի մեկից կգործի Ազադարար էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կկարողանան անանուն ազդարարել կոռուպցիոն հանցագործությունների մասին»,-ասաց Զեյնալյանը։