«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տեւական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետեւողականորեն աշխատել են իր դեմ, եւ նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել։

Երեկ մենք տեղեկացանք, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Մեր տեղեկություններով՝ Կարապետյանից բացի նրա հետ ՀՀԿ-ն կլքեն նաեւ այն 7 հազար «գազավիկները», որոնք կուսակցական էին դարձել նախորդ ընտրություններից առաջ, հենց Կարեն Կարապետյանի հետ ու նրա «խաթր»: ՀՀԿ-ից պաշտոնապես հաստատեցին տեղեկությունը, որ Կարապետյանը դիմում է գրել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում