Ցավոք, Մանվել Գրիգորյանը չի ցանկանում, որ դատական ակտերը ներպետական ատյանները սպառելուց հետո գնան Եվրոպական դատարան: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:

Ըստ Գրիգորյանի պաշտպանի՝ պաշտպանական կողմը փորձելու է խորհրդատվություն տալ, որ դա օրինական, իրավաչափ ընթացակարգ է եւ ուղղակի ակնհայտ է, որ ընտրովի արդարադատություն է իրականացվել կալանքի հետ կապված.

«Եթե ներպետական ատյաններում արդյունքի չհասնենք կալանքի որոշման մասով՝ հորդորելու ենք, որ այն գնա ՄԻԵԴ: Մանվել Գրիգորյանն ասում է՝ ես պետությանը դատի չեմ տա»,-ասաց Լեւոն Բաղդասարյանը: