Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը,  դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, քիչ առաջ արդարացրեց Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանին:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել:

Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:

Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղսագրվող արարքները չեն ընդունել:

Հիշեցնենք՝ քիչ առաջ դատարանն արդարացրեց նաև Նորատուսցի Ալիկին և Արմեն Գասպարյանին, իսկ Պետրոս Իսրայելյանին վերագրվող սպանության մեղադրանքը վերաորակվեց Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի՝ միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելը:

Լուսանկարը՝ yerkir.am