Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողները «Դարձիր դոնոր» բարեգործական ակցիայի շրջանակում արյուն են հանձնել եղբայրական հանրապետության կարիքավոր հիվանդներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից, ավելի քան 500 զինծառայող ու նրանց ընտանիքի անդամները անհատույց կերպով արյուն են հանձնել Գյումրիի Արյան բանկում։

Հավաքած ու ստուգված արյունն անհրաժեշտության դեպքում օգտագործվելու է Հայաստանում արյունահոսության ու ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողների բուժման համար։