ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարների հետ և  քննարկել բոլոր խնդիրները։

«Belta»-ի փոխանցմամբ՝ գործակալության թղթակցին այս մասին ասել է Զասը։

«Հայաստանի վարչապետին հարմար ցանկացած պահի ես պատրաստ եմ մեկնել և հանդիպել նրա, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ, քննարկել բոլոր հնարավոր հարցերն ու խնդիրները, որոնք նրանք տեսնում են կազմակերպության գործունեության մեջ»,- ասել է նա։

Նշենք, որ բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: