Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ, որով վերաքննիչ ատյանն անփոփոխ է թողել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Պաշտպանական թիմը չի բացառվում, որ առանձին հայցով դիմեն դատարան` նախկին նախագահին գրավի դիմաց ազատելու պահանջով։

Նշենք,որ վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած և բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և ազատությունների (արդար դատաքննության) հիմնարար խախտում, ներառյալ, անմեղության կանխավարկածի, գործը օրինական դատարանի կողմից քննության, ինչպես նաև պատճառաբանված որոշում ստանալու իրավունքները և որոշ այլ իրավունքների խախտումը:

ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական թիմը նաև բարձրացրել էորոշ հարցեր, որոնց մասով անհրաժեշտ է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը իրավունքի զարգացման համար: Նշենք նաև, որ պաշտպանական թիմն առաջիկայում պատրաստվում է այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդություն ներկայացնել դատարան: