«Գեոպրոմայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը (ԳՊՄ կամ Ընկերություն) ամանորյա տոները Հայաստանում նշեց մի շարք լայնամասշտաբ միջոցառումներով։ 

Ամանորի տոնակատարության շրջանակներում Ընկերությունը տոնական ներկայացումներ կազմակերպեց  Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։ Միջոցառումների շարքում ներկայացվեց մանկական երաժշտական ներկայացում «Բուրատինոյի ամանորյա արկածները ». Ընդհանուր առմամբ ընկերությունը ամանորյա նվերներ հատկացրեց նշված մարզերի 3000 երեխաների։

«Ամանորյա տոների լայնամասշտաբ տոնակատարությունները Գեոպրոմայնինգ-ի համար բազմամյա բարի ավանդույթ են դարձել։ Ամեն տարի Ընկերությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ միջոցառումներ է կազմակերպում Վարդենիս, Արարատ, Ագարակ, Մեղրի քաղաքներում և Արարատ գյուղում։ Մենք կարևոր ենք համարում երեխաներին նվիրել թեմատիկ և նպատակաուղղված նվերներ, որոնք կնպաստեն աճող սերնդի զարգացմանը։ Մենք ընտրում ենք ինտելեկտուալ խաղեր։ Արդեն երկար տարիներ առաջատար հրատարակչությունների հետ մշակում ենք գիտա-հանրամատչելի գրքեր, կազմակերպում արտասահմանյան դասական գրողների, ուսուցողական գրականության թարգմանություններ, որոնք էլ նվիրում ենք երեխաներին»,- նշեց «Գեոպրոմայնինգ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ 

Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը դինամիկ զարգացող միջազգային մասնավոր ընկերություն է՝ մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով, որը հիմնադրվել է 2001թվականին։ «Գեոպրոմայնինգ»-ը արտադրում է ոսկի «Դորե» համաձուլվածքի տեսքով և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութեր։ 

Հայաստանում «Գեոպրոմայնինգ»-ին պատկանում են երկու ձեռնարկություններ՝ «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը» և «ԳՊՄ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքը և Արարատի ոսկու ձուլման գործարանը։

Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները վերջին 10 տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, գերազանցում են  505մլն․ԱՄՆ դոլարը։