Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր անց է կացրել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ծառայության ղեկավար կազմը, շրջանային ստորաբաժանումների և գերատեսչության ենթակայության տակ գտնվող «ՊՈԱԿ»-ների ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկեց ծառայության գերակա ուղղությունները, անդրադարձավ տեղ գտած թերություններին և բացթողումներին, կոնկրետ հանձնարարականներ տվեց դրանք վերացնելու ուղղությամբ: