Ռուսաստանում Խաբարովսկի երկրամասում ձնահյուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ձնահյուսից փրկված անձանցից մեկը հիվանդանոցում մահացել է: 

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի առավոտյան Մնոգովերշիննի գյուղում: Խոշոր ձնահյուսի հետևանքով արգելափակվել է ճանապարհը: Տեղական մարմինները հաղորդում են, որ ձնահյուսի տակ մնացել է 10 մարդ, որոնցից ութն արդեն հայտնաբերվել է: Գտնվածներից մեկը մահացած է եղել, մնացածների վիճակը գնահատվում է ծանր:

 

Շրջանում հայտարարված է արտակարգ ռեժիմ: