Հանրապետության տարածքում  դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, ինչպես նաև հունվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, ինչպես նաև հունվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: